«Արմավիրը» հաղթեց նվազագույն հաշվով
Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում իր երրորդ և վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրն» էր, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանում:
«Բանանցի» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը խփվեց 55-րդ րոպեին: Աչքի ընկան հյուրերը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Հիշեցնենք, որ «Արմավիրի» գլխավոր մարզիչն է 45-ամյա մասնագետ Արսեն Պապիկյանը, ով նախկինում աշխատել է նաև Կրասնոդարի «Կուբանում»: Արմավիրը ներկայացնող թիմում է հանդես գալիս հայկական արմատներով 32-ամյա կիսապաշտպան Էդուարդ Լուսիկյանը: