Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ի ուսանողական լիգայում
NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկը» 68-83 հաշվով պարտություն է կրել «Ջոնսոն Ուելսից»: Պարտվող թիմի կազմում Մայք Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 32 րոպե և վաստակել 24 միավոր, որոնք, սակայն, չեն օգնել իր թիմին: Իսկ ահա Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը «Ջոնսոն Ուելսի» կազմում խաղադաշտում անցկացրել է 36 րոպե և վաստակել 11 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 54-65 հաշվով պարտվել է «Մորգան Սթեյթին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 13 րոպե և վաստակե; 3 միավոր: 29 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9–րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը: