«Զանգի» հավելվածը կներկայացնի Հայաստանը «Mobile World Congress»-ում
Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` «Mobile World Congress»-ին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։
Հայաստանն այս տարի առաջին անգամ անմասն չի մնա հեռահաղորդակցական իրարանցումից ու պատվիրակություն կուղարկի «Mobile World Congress»: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, «Mobile World Congress»-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»:
Աղբյուրը հայտնում է, որ «Mobile World Congress»-ում այս տարի իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել «iOS» և «Android» օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից:
Ընկերությունն այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին