Ախալցխայում աճում է թուրքական սրճարանների ու ռեստորանների քանակը
Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները և ռեստորանները: akhaltskha.net-ի հաղորդմամբ, նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի և վրացիների համար մուտքն արգելված է: Քաղաքում վաղուց գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին:
Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել թուրքական սրճարան և ռեստորան:
Ախալցխա քաղաքի հայ ազգաբնակչությունը 25 տարիների ընթացքում 90%-ից նվազել է 40%-ի և, նյութական պայմաններից ելնելով, ներկա դրությամբ քաղաքում չկա գրեթե ոչ մի հայկական ռեստորան կամ սրճարան: Սակայն թուրքերը դեռևս Ախալցխայում չունենալով այդքան մեծ տոկոսային ներկայություն, ունեն սրճարաններ, ռեստորաններ և այլ տեսակի բիզնես օբյեկտներ: