ՕՐՕ-ի համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց դաշինքի համաձայնագիրը, որը ստորագրվել է Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի կողմից:
«Գիտակցելով մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների դիմագրավելու համար անհրաժեշտ նոր որակի իշխանության ձևավորումը, ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար պետք է մի կողմ դնենք անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի, երկրում ստեղծված իրավիճակին դիմագրավելու համար անհարժետ է հասարակական ու քաղաքական ուժերի լայն համախմում, կարևորելով առաջիկա խորհրդանական ընտրությունների դերն ու նշանակությունը՝ մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և դրանով մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին», - ընթերցեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ համաձայագիրը բաց է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագայով մտահոգ քաղաքացիների համար:
«Մենք միասին գնալու ենք դեպի ժառանգություն, համախմբում և դեպի հաղթանակ», - եզրափակելով ասաց Մարիտիրոսյանը՝ հավելելով, որ համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին