«Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը»
ԼՂՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ: ԱՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը տարածել է պատգամավորների հայտարարությունը.
«Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը: «Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների, հասարակական ու քաղաքական գործիչների:
Արցախ այցելելու և սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ էլ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ:
Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող քայլերը և վերահաստատում մեր աջակցությունը նրանց ջանքերին:
Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը, փաստում, որ նրանց վարքագիծը եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իրողության լավագույն դրսևորումն է:
Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներ՝
Վահրամ Բալայան
Արամ Գրիգորյան
Ռամելա Դադայան
Վարդգես Ուլուբաբյան
Գեորգի Պետրոսյան
Դավիթ Մելքումյան
Վարդգես Բաղրյան
Գագիկ Բաղունց
Հայկ Խանումյան
Ստեփանակերտ
25 փետրվարի, 2017 թ.»
Հարակից հրապարակումներ`
- Նամակ ԵԽ-ին՝ Բաքվի կողմից ԵԽ պատգամավորներին հետախուզում հայտարարելու հարցի առթիվ
- Ադրբեջանը ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. Շարմազանով
- Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել
- Ադրբեջանը նպատակ ունի ահաբեկել հայկական պետությանը, միջազգային հանրությանը. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան