ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ցուցակները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման մասին հարցը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:
ԿԸՀ-ն ուսումնասիրել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած բոլոր փաստաթղթերը, առկա են եղել տեխնիկական վրիպակներ, որոնք ուղղվել են:
Այսօրվա նիստում ԿԸՀ-ն որոշեց գրանցել հայտ ներկայացված բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներիընտրական ցուցակները և տարածքային ընտրական ցուցակները:
Նշեք, որ Կոմունիստական կուսակցության ցուցակներում ընդգրկված մի քանի թեկնածուների փաստաթղթերի թերի էին: Տրվել էր 48 ժամ: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել էին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում (երկու թեկնածուի) նույնպես թերություններ էին եղել: Կրկին տրվել էր 48 ժամ, որը լրացել էր փետրվարի 24-ին ժամը 18:00-ին, սակայն նիստի ընթացքում հայտարարվեց, որ այդ թերությունները սահմանված ժամկետում չեն շտկվել:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական Վլադիմիր Առաքելյանի և 127 համար «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվեց:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված էր 1538 թեկնածու: Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, մեկ թեկնածու մահացել էր, երկու թեկնածուի գրանցում մերժվել է: Նա տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքցի, որոնց մեջ ներկայացված չեն փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
- 4 դաշինք, 5 կուսակցություն. Ընտրություններին առաջադրված ուժերն են
- Ցուցակի 11-րդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է. Արմեն Մարտիրոսյան
- ԿԸՀ ներկայացավ նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում». ԿԸՀ ներկայացան կոմունիստները
- Վաղինակ Շուշանյանը ԿԸՀ էր եկել ծաղկեփնջով
- ԿԸՀ փաստաթղթերը ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքը
- ԿԸՀ են եկել ՀՀԿ-ի ներկայացուցիչները
- ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրեց նաև «Ելք»-ը
- Դաշնակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան