Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ թիրախի ընտրության հարցում սահմանափակում չունեն. Քաղաքագետ
«Այնտեղ ապրողների համար եղելությունը, չէի ասի նորմալ երույթ է, բայց սովորել ենք դրան, մի տեսակ առօրյա է մեզ համար: Իրականում աննորմալ երևույթ է, ամեն ինչ պետք է անենք դրանից ազատվելու համար»,- լրագրողների զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ խոսելով շփման գծում լարված իրավիճակի, հակառակորդի կողմից նախօրեին Թալիշ բնակավայրը կրկին թիրախավորելու մասին:
Նա ներկա էր Երևանում կայացած «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերային, որը պատմում է 1991-92 թթ. պաշարված Ստեփանակերտի մասին:
«Իրականում ոչինչ չի փոխվել այն ժամանակներից: Սակայն այն ժամանակ իրավիճակը շատ ավելի սարսափելի էր: Մենք հիմա անհամեմատ շատ ավելի լավ վիճակում ենք, քանի որ ունենք զենք, ունենք բանակ: Իհարկե, կան թերություններ, բայց ժամանակները համեմատելի չեն»,- ասաց Ա. Կարապետյանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով նաև «Պաշարվածները» ֆիլմի համահեղինակն է, խոսելով հակառակորդի քայլերի մասին, նա նույնպես նշեց, որ Ադրբեջանն ամեն հարմար առիթ օգտագործում է ցույց տալու համար, որ թիրախի ընտրության հարցում որևէ սահմանափակում չունեն, կարող են կրակել խաղաղ բնակչության վրա:
«Ադրբեջանի՝ ռազմական հանցագործություններ կատարելու ձգտումն այսօր էլ դրսևորվում է: Վերջին ցայտուն օրինակն անցած տարի ապրիլին Թալիշում էր, երբ մտել էին Թալիշ, խոշտանգել էին երեք ծերունու, սպանել»,- ասաց քաղաքագետը:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանն իր այդ քաղաքականությունը, դաժանությունը մշտապես օգտագործում է իր քաղաքական շահերն առաջ տանելու համար: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանն այդպես երևի փորձում է ահաբեկել նախ հայկական կողմին, երկրորդ՝ միջազգային հանրությանը, որպեսզի բավարարեն իրենց պահանջները՝ կրկին անգամ նման քայլերի չգնալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
- Հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ
- Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան