Հոմսում տեղի ունեցած պայթյուններից տասնյակ մարդիկ են զոհվել
Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնում՝ անվտանգության ծառայությունների օբյեկտների մոտակայքում, պայթյուններ են տեղի ունեցել: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Բրիտանիայում հիմնված մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնից հայտնել են, որ պայթյուններն իրականացրել են մահապարտները: Զոհվել է առնվազն 14 մարդ: Նրանց թվում են նաև սիրիացի բարձրաստիճան զինվորականներ:
Ռիա Նովոստի գործակալությունը իրադարձությունների վայրում գտնվեղ աղբյուրին հղում անելով հաղորդում է, որ անվտանագության ծառայությունների երկու օբյեկտի մոտ ավելի քան 6 մահապարտ է իրեն պայթեցրել, նախնական տվյալներով զոհվել է 35 մարդ: Նրանցից 15-ը զոհվել են ռազմական հետախուզության շենքի մոտ պայթյունի հետևանքով:
Կան տասնյակ վիրավորներ:
Բրիտանիայում հիմնված կենտրոնի իրավապաշտպանները հայտնել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք պայթյուններն իրականացրելե են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: