Կարեն Կարապետյան. Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ-ի 258 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեսյբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարվել այն մասին, որ վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել է 258 աշխատակից:
«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։
Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից»,- նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով։