Օսկանյանը բացատրում է, թե ինչու պիտի իրենց ընտրեն
«Ապրիլի 2-ին վճռվելու է մեր երկրի ապագան՝ հաջորդ տասնամյակների համար»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովում իր ելույթն այսպես սկսեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
«Իշխանափոխության հրամայականն այսօր Հայաստանում օդում է։ Մեր խնդրին է այսօրվանից մինչև ընտրության օրը համոզել մեր հասարակությանը, թե ինչու իրենց ձայնը պետք է տան ՕՐՕ դաշինքին։ Կարծում եմ՝ բոլոր հայտ ներկայացրած կուսակցություններից ճիշտ ընտրություն կատարելու համար մեր հասարակությունը պետք է առաջնորդվի երեք չափանիշներով։ Առաջին այդ դաշինքների, կուսակցությունների ղեկավարների նվիրումով, անկեղծությամբ, ազնվությամբ, երկրորդ՝ հարցեր, խնդիրներ լուծելու նրանց կարողությամբ, երրորդ՝ նրանց ծրագրերի այժմեականությամբ, տեսլականի ամբողջությամբ»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ իրենց դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս երեք չափանիշները և դաշինքը ղեկավարում են երեք անհատականություններ, որոնք եղել են անկախության ակունքներում և այդ օրվանից անմնացորդ ծառայել են իրենց հայրենիքին։
Հիշմնավորելով, թե ինչու ժողովուրդն իր ձայնը պետք է տա իրենց դաշինքին, Օսկանյանն ասաց. «Երկրաշարժից, անկախությունից հետո ես և Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հանգիստ կյանքը լքելով Միացյալ նահանգներում, եկանք մասնակից դառնալու մեր պետականության շինարարությանը։
Սեյրան Օհանյանն իր գիտակցական կյանքի ողջ մասը նվիրել է Արցախի ազատությանն ու հայրենիքի պաշտապանությանը։ Սա է մեր նվիրումը։ Ես երկու տասնամյակ եղել եմ իշխանության մեջ, որպես անհատ, իհարկե ես իմ թերություններն ունեմ, բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, ինձ առաջարկվել են բարձարգույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի կարողանամ իմ ներդրումը բերել Հայաստանում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և ընդդիմության ձևավորման համար։ Ես իմ աշխատանքում ապացուցել եմ, որ ինձ համար պաշտոնը և փողը արժեք չեն։ Իմ երկու գործընկերները՝ Օհանյանը և Հովհաննսիյանը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով արել են նույնը։ Մենք երեքով ժողովրդավարներ ենք մեր էությամբ և ազատության արժեքների կրողներն ենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՕՐՕ-ի համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. Մարտիրոսյան
- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին