Forbes. Այս տարի «Օսկար»-ի մեկ արձանի արժեքը 700 դոլար է
Կինոաշխարում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակի արձանիկի գինն աճում է. այս տարի յուրաքանչյուր արձանիկի համար կազմակերպիչները վճարել են 696 դոլար: ՏԱՍՍ-ը, հղում անելով Forbes-ին գրում է, որ այսպիսով վերջին վեց տարվա ընթանքում արձանիկի գինը կրկնակի ավելացել է. 2011-ին մեկ «Օսկար»-ի արժեքը եղել է 400 դոլար:
Թեև մրցանակակիրները, պայմանագրի համաձայն, կարող են արձանիկը վաճառել միայն մրցանակաբաշխության կազմակերպիչ Կինոարվեստի ակադեմիային ընդամենը մեկ դոլարով, սակայն զգալի թվով արձանիկներ հայտնում են շուկայում: 1999 թվականին մեկ արձանիկը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով:
Կինոարվեստի ինստիտուտը մրցանակաբաշխության գոյության ընթացքում հանձնել է ավելի քան 3000 արձանիկ: Արձանիկի տեսքը երբեք չի փոխվում, այն կշռվում է 3,85 կգ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան