Վավրինկա. «Հոգեպես ինձ երիտասարդ եմ զգում, բայց տարիքն ազդում է մարմնիս վրա»
Շվեյցարացի թենիսիստ Սթեն Վավրինկան, ով մարտին կդառնա 32 տարեկան, խոսել է իր ապագայի մասին: Տեղեկացնում է gotennis.com-ը:
«Աշխարհի թիվ մեկ ռակետը դառնալու համար ես պետք է 2 անգամ ավելի լավ հանդես գամ, քան նախորդ տարի: Պետք է հաղթեմ «Մեծ սաղավարտի» մրցաշարերից գոնե երկուսում և մի քանի մրցանակ շահեմ «Մասթերս» կարգի մրցումներում: Հիմա շատ հեռու եմ այդ ամենից:
Հոգեպես ինձ երիտասարդ եմ զգում, բայց տարիքն ազդում է մարմնիս վրա: Գիտեմ, որ դեռ կարող եմ բարձրակարգ թենիս խաղալ և արդյունքների հասնել, եթե շարունակեմ քրտնաջան մարզվել»,- ասել է Վավրինկան: