Չինաստանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Չինաստանի Նանչան քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ: Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է վերանորոգման աշխատանքերի իրականացման ժամանակ, տեխնիկական անվտանգության կանոները չպահպանելու հետևանքով:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ևս 14 մարդ վնասվածքներ է ստացել: Ականատեսների պատմելով հրդեհից փրկվելու համար հյուրանոցի բնակիչներից մեկը ցած է նետվել պատուհանից: Հյուրանոցից տարհանվել է 260 մարդ:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է արտակարգ ծառայությունների 160 աշխատակից, 19 մարտական հաշվարկ: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջամակում ձռրբակալվել է 7 մարդ: