Արցախի ՊԲ-ն ներկայացնում է հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու առանձին տեսագրություն։
Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը
բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ը տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
- Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
- Հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան
- Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ
- Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. հարց Ադրբեջանին
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ