Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կշարունակի գործողությունները Սիրիայում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել Ռաքքա քաղաքի ու սիրիական այլ բնակավայրերի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու գործողություններին:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, խոսելով «Եփրատի վահան» գործողության մասին, թուրք նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատագրել նաև Մյունբիչ քաղաքը, որտեղ գործում են մեկ այլ ահաբեկչական խմբավորման` Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համախոհները:
Հետագա գործողությունները, նրա խոսքով, քննարկվելու են ԱՄՆ կողմից գլխովորվող միջազգային կոալիցիայի անդամ երկրների հետ:
«Ճիշտ նախագծման ու տեղակլան ուժերի ներգրավման արդյունքում կարելի է Սիրիայի տարածքը հեշտությամբ ազատել ահաբեկիչներից»,-ասել է նա: