«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան
«Այս համաժողովով սկիզբ ենք դնելու մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի այս վիճակից»,-այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովի բացման ժամանակ հայտրարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն մարտիրոսյանը, որը նույն դաշինքի 2-րդ տեղում է՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետո։
«Սկսում ենք մեր պայքարի արշավը։ Մենք լիահույս ենք, ուժեղ ենք, հզոր ենք։ Մենք ստեղծեցինք, մի դաշինք, որ Հայաստանում եզակի է, նույնիսկ աշխարհում է եզակի։ Դաշինքում երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդը, կամքը, պետք է հնարավորություն ընձեռեն մեր քաղաքացիներին՝ ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր ճգնաժամանյին վիճակից»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ պատասխանատվության այն բարձր զգացողությունը, որն առաջնորդեց Օսկանյանին, Օհանյանին ու Հովհաննիսյանին միայն ողջունել կարելի է, քանի որ նրանց անցած կայացած ուղին, երկար տարների ծառայությունը պետությանը, միանշանակ պետք է համոզի մի բանում, որ այս դաշինքն այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլ ունի ամենաառաջին անհրաժեշտ պայմանը՝ կամքը, առանց որի հաջողություն չի կարող ունենալ որևէ գործ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին