Ագրեսորը ոչ մի բանից չի քաշվում, խիղճը չի տանջում, ուստի ցանկացած դեպքում պետք է հակահարված տանք. Դավիթ Բաբայան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով՝ ներթափանցման փորձը արտառոց երևույթ չէ, միշտ էլ հակառակորդը դիմում է նման քայլերի և ստանում համապատասխան հակահարվածը՝ ունենալով կորուստներ:
«Ֆաշիստական, ագրեսիվ և ահաբեկչական պետություն է Ադրբեջանը: Աշխարհում չկա մի նախադեպ, երբ այդպիսի ահաբեկչական և ֆաշիստական պետությունը նման քաղաքականություն վարի՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում է այդ ֆաշիստական պետությունը գոյատևել: Եթե կա այդպիսի պետություն՝ Ադրբեջան, Իսլամանական ահաբեկչական պետություն, պետք է նման քաղաքականություն վարի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին», նա նշեց, որ նման օրերին հակառակորդ ավելի ակտիվ է լինում: «Նույն Խոջալուն, որը կազմակերպել է հենց ադրբեջանական կողմը իր ներքաղաքական «աթոռի» պայքարի շրջանակներում, փորձում են մեզ դարձնել հիմնական պատասխանատուն և անընդհատ այդ օրերին խախտում են զինադադարը: Այստեղ կա նաև ներքաղաքական մեկ այլ խնդիր. ալիևյան կլանն արդեն դե յուրե սեփականաշնորհել է իշխանությունը, բռնապետը նշանակում է իր կնոջը առաջին փոխնախագահ՝ այն էլ այն դեպքում, երբ անընդհատ շահարկում է, որ այդ կինն ավելի հզոր է: Հիմա բռնապետը, որպեսզի ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է, նման քայլերի դիմելու է»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Սակայն, ըստ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի, հայկական կողմը միշտ աչալուրջ է, միշտ պատրաստ է հակահարված տալ: «Այլ տարբերակ չկա: Ագրեսորը, հանցագործը ոչ մի բանից չի քաշվում, հոգու տառապանք չի զգում, նրանց խիղճը չի տանջում, նրանք միայն կարող են վախենալ ինչ-որ երևույթից: Հետևաբար, միշտ պետք է լինենք ուժեղ և հակահարված տանք ցանկացած դեպքում»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին