Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ:
«Ձեր արվեստն իր անկեղծությամբ և անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան և վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:
Նշանակալի է Ձեր ավանդը նաև մանկավարժության ասպարեզում՝ նոր սերնդի արվեստագետներին հայ երգարվեստի ավանդույթներով կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում