Վիտալի Բալասանյան. Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП
Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ», - մանրամասնել է Վիտալի Բալասանյանը, ավելացնելով, որ հայկական կողմը կարող է հակահարված տալ:
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չի բացառել լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը, միաժամանակ ընդգծել է արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամությունը։
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարությունները դրան են տանում։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման չի գնում», - ընդգծել է Վ. Բալասանյանը։
Արցախի ԱԱԽ քարտուղարը հույս է հայտնել, մի օր Արցախը կնստի բանակցությունների սեղանի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
- Հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան
- Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ
- Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. հարց Ադրբեջանին
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ