Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործընթացում փոփոխություններ են հնարավոր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է.
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ ձևավորել ենք աշխատանքային խումբ` քննարկելու օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործընթացը, որդեգրման կարգում հնարավոր փոփոխությունների իրականացման և, առհասարակ, ընտանեկան օրենսգրքին վերաբերող հարցեր:
Նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներից բացի քննարկումներին ներգրավվել ենք նաև բանիմաց և պատրաստակամ գործընկերների, որոնց մասնագիտական խորը գիտելիքները թույլ կտան շոշափելի արդյունքներ արձանագրել:
Հաճախակի առանձին հանդիպումներ եմ ունենում տեղի և միջազգային փորձագետների, հասարակական սեկտորի ակտիվ ներկայացուցիչների հետ: Փորձում ենք միասին մշակել համապատասխան առաջարկներ` որդեգրման ոլորտում առկա հավանական ստվերային գործընթացները վերացնելու, վերահսկողության մեխանիզմները խստացնելու, և ընդհանուր որդեգրման գործընթացը բացարձակապես թափանցիկ դարձնելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից երեխա ավելի շատ որդեգրում են արտասահմանում ապրող օտարերկրացիները
- «Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո
- Հայաստանում տեղային որդեգրումները քիչ են. Գեղանուշ Գյունաշյան
- Ա.Ասատրյան. Ամենակարևոր գործիքը որդեգրումն է…
- Հայաստանցի երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից անհանգստացնում է օրենսդիրներին
- 2 ԴԵՊՔՈՒՄ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան