Կազմակերպիչներն արդեն վաճառել են «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն արդեն վաճառել են շուրջ 15 հազար տոմս: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետը:
«Փետրվարի 14-ից սկսվել են տոմսերի վաճառքը: Այսօրվա դրությամբ վաճառվել է 14 հազար 951 տոմս 52 երկրի համար»,- ասել է նա:
Տոմսերի 52 տոկոսը ձեռք են բերել Ուկրաինայում, 48 տոկոսը՝ արտերկրում: Ամենից շատ վաճառվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ թողարկվել էր 70 հազար տոմս:
Concert.ua –ի ներկայացուցիչն ավելի վաղ ՏԱՍՍ-ին ասել էր, որ ամենաէժան տոմսի արժեքը 8 եվրո է և հնարավորություն է տալիս այցելել փորձերին, ամենաթանկը՝ 500 եվրո: Եզրափակիչը դիտելու համար նախատեսված ամենաէժան տոմսն արժի 70 եվրո: «Սև շուկայում» մրցույթի տոմսերի գինը հասել է 1406 եվրոյի:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- NYT: Կիևում մեծ խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ»-ի կազմակերպման հետ կապված
- Ուկրաինայում հետաձգել են «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի վաճառքը
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան