Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ՊՆ
«Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին:
Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծատայությունից։
ՊՆ հաղորդագրությունով նաև հիշեցվում է, որ Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. հարց Ադրբեջանին
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան