Չորրորդ տուրը հաջող էր Հայկ Մարտիրոսյանի համար
Մոսկվայում տեղի են ունեցել շախմատի «Աերոֆլոտ Օփենի» 4-րդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել, Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվել են:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 4-րդ տուրից հետո «A» խմբում հայտնվել է մրցաշարի միանձնյա առաջատար: Աղյուսակը գլխավորում է «Աերոֆլոտ Օփենի» նախորդ տարվա հաղթող Եվգենի Նայերը, ով իր ակտիվում ունի 3,5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 2, Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը` 1,5-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանն ունի կես միավոր:
«B» խմբում Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր և մրցաշարի 4 առաջատարներից հետ են մնում կեսական միավորով: «C» խմբում Արթուր Ղարագյոզյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և մրցաշարի 4 առաջատարներից հետ է մնում մեկ միավորով: