Մուզիչուկը նվաճեց աշխարհի կանանց առաջնության եզրափակչի ուղեգիր
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի են ունեցել շախմատի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի 2-րդ պարտիաները: Առաջինն ավարտվել է Աննա Մուզիչուկ - Ալեքսանդրա Կոստենյուկ պարտիան: Մուզիչուկը գործել է շատ վստահ և 30 քայլում հասել է հաղթանակի: Այսպիսով`Մուզիչուկ-Կոստենյուկ մրցախաղն ավարտվել է 2-0 հաշվով, և Աննա Մուզիչուկը նվաճել է եզրափակչի ուղեգիր:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, կիսաեզրափակչի մյուս` Տան Չժունչի – Հարիկա Դրոնավալի պարտիան տևել է շուրջ 7 ժամ և կողմերը կատարել են 162 քայլ: Պարտիայի 162-րդ քայլին սպիտակները կարողացել են սևերի արքային գցել մատային ցանցի մեջ: Այսպիսով` Դրոնավալին հավասարեցրել է հաշիվը և այս զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: