Դանիլյանց. «ՄՅՈւ-ի հետ խաղերը տոն կլինեն երկրպագուների համար»
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ, որում իր թիմը կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Սա հզոր և արժանի մրցակից է: Մրցաշարի այս փուլում այլ կերպ լինել չէր կարող: Կսկսենք պատրաստվել: Իհարկե, բարդ կլինի, ինչպես բոլոր եվրագավաթային հանդիպումներում, սակայն ՄՅՈւ-ի հետ խաղերը մեծ տոն կլինեն ակումբի երկրպագուների համար»,- Դանիլյանցի խոսքերն է մեջբերում sports.ru-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին: