Մուգուրուսային վնասվածքը չի խանգարի
Աշխարհի թիվ 7 ռակետ, իսպանուհի թենիսիստուհի Գարբինյե Մուգուրուսան կմասնակցի Ինդիան-Ուելսի մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
Ավելի վաղ Մուգուրուսան չէր շարունակել մրցելույթները Դուբայի մրցաշարում` ոտքի վնասվածքի պատճառով 2-րդ շրջանում հրաժարվելով հետագա պայքարից, սակայն բուժզննումը ցույց է տվել, որ վտանգավոր ոչինչ չկա և միայն թեթև բորբոքում է:
Այժմ թենիսիստուհին վերականգնման կուրս է անցնում և պլանավորում է կորտ վերադառնալ մարտին: Ինդիան-Ուելսի մրցաշարը տեղի կունենա մարտի 8-19-ը: