«Ռոստովի» ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի դեմ խաղում հույսը դրել է եղանակի վրա
«Ռոտսովի» կիսապաշտպան Անդրեյ Պերեպելիցեն հայտարարել է, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում իր համար հետաքրքիր կլինի մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Առաջին հանդիպումը կկայանա մարտի 9-ին` Ռոստովում, պատասխան խաղը` մարտի 16-ին` Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է «Euro-football»-ը:
«Հետաքրքիր կլինի մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս ակումբը բարձրակարգ ֆուտբոլիստներ և նույնքան բարձրակարգ մարզիչ ունի, սակայն մենք էլ վատ արդյունքներ ցույց չենք տալիս եվրագավաթային խաղերում և հաղթել ենք «Բավարիային»: Հիանալի է, որ առաջին խաղը կանցկացնենք տանը: Հուսով եմ` ռուսաստանյան սառնամանիքը կօգնի մեզ»,- ասել է Պերեպելիցեն: