Տոնի ֆերգյուսոն. «Ես կկոտրեմ Հաբիբի մարտական ոգին»
Բռնցքամարտի թեթև քաշային կարգի UFC վարկածով ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Տոնի ֆերգյուսոնը հայտարարել է, որ բոլոր առումներով գերազանցում է իր մրցակից Հաբիբ Նուրմագոմեդովին: Բռնցքամարտիկների միջև մենամարտը տեղի կունենա մարտի 4-ին` Լաս Վեգասում: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Մենամարտում ես Հաբիբից ուժեղ եմ, իսկ իմ ոճը զգալիորեն տարբերվում է իրենից: Այս անգամ նրան ոչ ոք չի փրկի: Ես կկոտրեմ Հաբիբի մարտական ոգին: Նուրմագոմեդովը բռնցքամարտում ոչինչ չի արել և նրա արհեստական ռեկորդը ոչ մի արժեք չունի»,- ասել է Ֆերգյուսոնը: