Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի վերաբերյալ: Հայտարությունը ներակայցված է ԵԱՀԿ պաշտոնական էջում:
Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան զոհեր: Մի քանի մարմիններ մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին շփման գծին ավելի վաղ մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչը երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:
Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ-ն ներկայացնում է հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
- Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. ԱԳՆ հայտարարությունը
- ՀՀ ՊՆ-ը տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
- Հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում. Սենոր Հասրաթյան
- Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում. հարց Ադրբեջանին
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ խոսնակ. Կարելի է հետևություն անել, որ ադրբեջանական կողմն է նախապատրաստվում սադրիչ գործողության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին