Ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում. Արտակ Բեգլարյան
«Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ: Ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):
«Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետևանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան