Դադարեցվել են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զարքարյանի լիազորությունները
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է: ԱԺ համապատասխան արձանագրությամբ դադարեցվել են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զարքարյանի լիազորությունները: Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ Հանրապետության նախագահն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Սուրենի Յոլյանին:
Նշենք, որ Ի. Զաքարյանը 2007 թ. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ էր: Փետրվարի 9-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ներկայացրել պաշտոնից հրաժարականի մասին դիմում: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր հրաժարականի մասին գրավոր դիմում ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել, և այդ դիմումն այլևս ընդունված չի լինի: Իսկ Վերահսկիչ պալատի մասին օրենքով այդ ժամկետը 15 օր է:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը հրավիրված եղել են ԵԿՄ համագումարին. Մ. Գրիգորյան
- Ես՝ որպես Ծառուկյանի ընկեր և ԲՀԿ հիմնադիրներից մեկը, լինելու եմ իմ ընկերոջ կողքին. Իշխան Զաքարյան
- Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՎՊ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում