ՄԻՊ-ը իր հատուկ ներկայացուցիչը կունենա ԱԺ-ում և ՍԴ-ում
Մարտից ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու Մարդու իրավունքների մասին ՀՀ նոր օրենքը: Սահմանադրական օրենքն ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից: Նման օրենք ընդունելու անհրաժեշտությունն առաջացել էր 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ օրենքի նախագիծը մշակելու ժամանակ առաջնահերթ խնդիր էր համարում հնարավորինս մեծացնելու ՄԻՊ ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը, որը կարևոր էր համակարգային հարցերի լուծմանը նպաստելու համար:
Ա. Թաթոյանն ասաց, որ նախքան ընդունելը, այն լայնորեն քննարկվել է տարբեր ՀԿ-ների, պետական մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ-ն կարծիք էին ներկայացրել, որը կարևորել են, ուշադրություն են դարձրել օրենքը մշակելիս:
«Մի քանի կարևոր սկզբունք է դրված օրենքում, որոնք զարգացվելու են աշխատանքի ընթացքում, ավելի ուժեղացվելու է աշխատանքի հրապարակայնությանը, թափանցիկությունը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե տարբեր ոլորտներում ինչպիսի աշխատանք կարող են կատարել, նշեց, որ ուժեղացվել են իրավական գործիքները, ունենալու են բանտախցերի խոնավությունը, ջերմաստիճանը, խցերի տարածքը, լուսավորությունը չափող հատուկ սարքեր:
«Նոր օրենքում ինստիտուցիոնալ ազդեցությունը մեծացնելու լուծումներին զուգահեռ կարևոր մի քանի կարգավորումներ են նաև նախատեսված: Մարդու իրավունքների պաշտպանն այսուհետ կունենա իր հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում»,- ասաց Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան