«Հաց բերող» Արթուր Սարգսյանն անդրդվելի է. ՔԿՎ
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես նշվել է, փետրվարի 10-ից հացադուլի մեջ գտնվող Ա. Սարգսյանը հրաժարվում է որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց:
Նշում են նաև, որ վերջինս արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ և ունի սթափ գիտակցություն:
«Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները ևս բազմիցս ներկայացրել են հացադուլի և բուժումից հրաժարվելու հետ կապված հնարավոր հետևանքների նկարագիրը, սակայն Ա. Սարգսյանն անդրդվելի է:
Հավելենք, որ Ա. Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի շուրջօրյա դինամիկ հսկողության ներքո»,- նշված է ԱՆ քրեակատարողական վարչություն հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Նա հացադուլ էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- «Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան