Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 83-78 հաշվով առավելության է հասել «Վեբեր Սթեյթի» նկատմամբ: Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 13 միավոր: «Իդահո Վենդելսը» 27 հանդիպումից հետո զբաղեցնում է աղյուսակի 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը, 76-46 հաշվով հաղթել է «Օրեգոն Սթեյթին»: Կուրդօղլյանը խաղադաշտում անցկացրել է 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» 28 հանդիպումից հետո գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 69-61 հաշվով պարտվել է «ՍՄՈՒ Մուստանգսին»: Էնոչը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե: 28 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 65-64 հաշվով պարտվել է «Իստերն Շորին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե և վաստակել 3 միավոր: 30 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանի «Ջոնսոն Ուելսը» 68-61 հաշվով զիջել է «Լասսելին»: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 23-րդ տուրի շրջանակներում 96-85 հաշվով առավելության է հասել «Բասկոնիայի» նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 15 միավոր: 23-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 7-րդ հորիզոնականում է: