«Դինամոն» և «Բեշիկթաշը» տուգանվել են 60,000-ական եվրոյով
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Կիևի «Դիմանոյին» և թուրքական «Բեշիկթաշին»` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի դեկտեմբերի 6-ին կայացած խաղում երկրպագուների անվայել պահվածքի համար: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
Հիշեցնենք, որ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցած դիմակայությունն ավարտվել էր 6:0 հաշվով` հօգուտ ուկրաինացիների: «Դինամոն» և «Բեշիկթաշը» կվճարեն 60,000-ական եվրո տուգանք:
Թուրքական թիմի երկրպագուները մեղադրվում են մարզադաշտին զգալի վնաս հասցնելու մեջ, իսկ կիևյան կողմը` ոչ բավարար կազմակերպչական աշխատանքներ կատարելու և մարզադաշտի մուտքերից մի քանիսն արգելափակելու համար: