Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը
Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում: Առաջնությանը մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը, իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը:
Աղջիկների զույգերից Հայաստանի չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան և Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան և Վարուժան Բաղդասարյան զույգը: