Տիգրան Բարսեղյանը խփեց իր առաջին գոլը «Վարդարի» կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը բացել է իր գոլերի հաշիվը «Վարդարի» կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
Պաշտոնական խաղերում՝ ՆՀՀ Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրում, Բարսեղյանը գրավել է «Շկենդիայի» դարպասը: Այդ խաղում «Վարդարը» հաղթել է Սկոպյեի դերբիում՝ 3:1 հաշվով:
«Հիանալի հաղթանակ տարանք: Անչափ ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի «Վարդարի» պաշտոնական խաղերում: Ապագայում կլինեն էլ ավելի շատ գոլեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարսեղյանը: