Հայաստանի Մ-21 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների երիտասարդական հավաքականները կմրցեն միմյանց հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ընկերական հանդիպումը տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ 2017 թ. հունիսի 4-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2019 թ. առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան