Արոնյանը 8-րդ ոչ-ոքին է խաղացել
Շարժայում տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան: Ինչպես նախորդ 7 խաղերում, այս անգամ ևս հայ գրոսմայստերը պարտիան ավարտել է ոչ-ոքի հաշվով: Այս մասին տեղեկացնում է chess-results.com-ը:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և կիսում է 8-13-րդ հորիզոնականը: Վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստերն ուժերը կչափի Չինաստանը ներկայացնող Դինգ Լիրենի հետ: