Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարությունը տարօրինակ է
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ երեկ տարածած հայտարարությունը տարօրինակ է համարում:
«Մինսկի խմբի համանախագահները փորձում են հնարավոր բոլոր ձևերով իրենց ունեցած լծակներն օգտագործել: Դրա հետ մեկտեղ մի քիչ տարօրինակ է հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ կողմերը իրար են մեղադրում այդ էսկալացիայի մեջ, դրանից հետո խոսվում է, այն մասին, որ պետք է վերադարձվեն զոհվածների դիակները: Սա այն պարագայում, երբ մենք գիտենք, որ խոսքը վերաբերում է միայն ու միայն ադրբեջանցի հատուկ ջոկատայինների դիակներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, մեղավորներն ավելի քան պարզ են:
«Ես կասկած չունեմ, որ Մինսկի խումբը լիովին տեղյակ է դեպքի մանրամասներին: Պարզապես, դիվանագիտական ո՞ճն է, թե՞ այլ պատճառներ կան, որ Միսնկի խումբը նման մի քիչ տար օրինակ հայտարարություններ է անում»,-ասաց նա:
Հիշեցնենք, Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ փետրվարի 25-ի գիշերը Մարտունու ուղղությամբ
հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողություն է իրականացվել, ինչի հետևանքով հակառակորդը կրել է կորուստներ՝ 5 դիակ թողնելով չեզոք գոտում:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
- Արցախի ՊԲ-ն ներկայացնում է հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
- Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. ԱԳՆ հայտարարությունը
- ՀՀ ՊՆ-ը տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան