Աշոտյան. «Այս ընտրությունների գնում ենք մի քանի կերպարներով»
«Կարեն Կարապետյանը չունի իմ հաճոյախոսության կարիքը, բայց որպեսզի թյուր ըմբռնում չլինի, ասեմ, որ այս ընտրությունների գնում ենք մի քանի կերպարներով: Մեր կարգախոսն ունի անվտանգություն և առաջընթաց սկզբունքը: Անվտանգության մարմնավորումն իր գործունեությամբ, իր կենսագրությամբ երկրի նախագան է՝ Սերժ Սարգսյանը: Առաջընթացի խորհրդանիշը նոր կառավարությունն է` ի դեմս Կարեն Կարապետյանի»,- ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավն ավելի դրական է դարձնում։
Նրա խոսքով՝ իրենց թիմը հստակ պատրաստ է ընտրություններին և այնպես չէ, որ հույսը բացառապես նախագահի կամ վարչապետի կերպարների վրա է. «Մենք ուժեղ ենք միասին: Միասնական ենք, երբ որ հարցը հասունանում է քաղականության մեջ ինտելեկտ, կազմակերպածություն և նպատակ դրսևորելուն։ Այս տեսանկյունից մենք շատ պատրաստ ենք գալիք ընտրություններին»։
Ինչ վերաբերում է մրցակիցներ տեսնելուն՝ Աշոտյանն ասաց, որ իրեն միակ մրցակիցը ՀՀ-ի դեռևս չլուծված խնդիրների փաթեթն է:
«Մենք մրցում ենք ՀՀ-ի առաջ ծառացած խնդիրների լուծման, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի հետ: Մենք ոչ մեկին չենք ճանաչում որպես մրցակից»,-ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ փոխնախագահը խոստանում է «սպիտակ քարոզ»
- Ընտրությունները լինելու են մրցակցային նաև գաղափարախոսության առումով. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան