Լևոն Զուրաբյան. Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալյացիա
«Փետրվարի 24-ի լույս 25 գիշերը տեղի են ունեցել դիվերսիոն գործողությունները, որոնք կարող էին ծանր հետևանքներ ունենալ: Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել, առանց կորուստների հետ են մղել գրոհը՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին»,- Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ տեղի է ունենում ռազմական գործողությունների էսկալյացիա:
«Սա իրականում ապրիլյան պատերազմի շարունակությունն է, նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իրավիճակը նորից սկսում է դուրս գալ վերահսկողությունից, մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալյացիա: Եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ միջոցառումներ ռազմաճակատի գծի ամրապնդման, դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ, մենք կանգնած ենք կործանարար հետևանքների, հեռանկարների առաջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լ. Զուրաբյանն առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին շտապ հրավիրել ԱԺ փակ նիստ, որտեղ համակողմանիորեն կքննարկվի ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, պետության ռազմավարությունն ազգային անվտանգությանը սպառնացող այդ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Պետք է հասկանանք, դատենք, թե ինչ ենք անելու փակ նիստում, երբ ամեն գործողություն, որը կատարվում է, ողջ հասարակությունը գիտի: Համենայնդեպս, կմտածեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարությունը տարօրինակ է
- Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ
- Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
- Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. ԱԳՆ հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին