ԱԺ-ում ելույթ ունեցավ Վերահսկիչ պալատի նախագահի թեկածուն
Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկով նշանակում է Վերահսկիչ պալատի նախագահ: ՀՀ նախագահն այս պաշտոնում առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: Ազգային ժողովի նիստում Լ. Յոլյանն ունեցած ելույթում ասաց, որ կարևորում է պալատի գործունեության ծրագիրը կազմելիս պալատի ռիսկերի գնահատումը, ինչն առավել արդյունավետ, նպատակային կդարձնի իրականացվող աշխատանքները:
«Գտնում եմ, որ գործող Վերահսկիչ և նոր ստեղծվող հաշվեքննիչ պալատներն ունեն բավականին լիազորություններ, ներուժ և պետք է դրսևորել բավարար կամք կոռուպցիոն երևույթների դեմ պայքար մղելու համար»,- ասաց նա:
Լ. Յոլյանի խոսքով, ՎՊ-ն պետք է իրականացնի ոչ թե պատժիչ, այլ կանխարագելիչ գործառույթ, իսկ պալատի գործունեությունը պետք է լինի առավել հապարակային և թափանցիկ:
Լ. Յոլյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում