Քաղաքագետ. Եթե ԵԽ-ում ադրբեջանցի պատգամավորներին մատով ցույց չտան, ուրեմն մեր խորհրդարանական դիվանագիտությունը կաղում է
«Եթե մենք մոտ ապագայում Եվրախորհրդարանում չունենանք մի իրավիճակ, երբ ադրբեջանցի պատգամավորներին մատով ցույց տան, ասեն՝ սրանք այն մարդիկ են, որոնց պետությունն իրավախախտ է,... ուրեմն մեր խորհրդարանական դիվանգիտությունը լուրջ կաղում է, չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»:
«Ադրբեջանի որոշումը ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով, լուրջ անելիքներ ունի նաև արտաքին գործերի նախարարությունը:
«Պետք է այնպես անել, որ Արցախի ճակատագրով հետաքրքրվող մարդիկ հասկանան, ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնված չէ, որ հայկական կողմը միջազգային հարթականերում իրենց պաշտպանելու նախաձեռնությամբ է հանդես գալու»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի նման թշնամի ունենալն աշխատանքի մեծ դաշտ է բացում, սակայն այդ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է ներքին պահանջատիրություն:
«Գոնե վերջին զարգացումների առումով, մենք տեսնում ենք օմբուդսմեների, փաստաբանների պալատի փայլուն աշխատանքը, բայց դեռևս չեմ տեսել խորհրդարանական դիվանագիտության կամ արտագործնախարարության ջանասիրությունն ու փայլուն աշխատանքը, ինչը քննադատելի է»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումը՝ ընդդեմ Եվրոպայի քաղաքական հանրույթին
- Եվրապատգամավորներն Ինտերպոլի հետախուզման մեջ չեն գտնվում. պարզաբանում
- Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել