Այս պահին չկա որևէ ճնշում իմ նկատմամբ. Արման Թաթոյան
«Ընտրական գործընթացների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացարձակ անաչառության, թափանցիկության, հրապարակայնության, Սահմանադրությամբ նախատեսված մյուս սկզբունքների հիման վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ ընտրությունների նախապատրաստման, անցկացման ընթացքում ՄԻՊ-ին վերապահված լիազորությունների շրջանակում ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու համար իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրված մշտադիտարկման միջոցով ուսումնասիրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, արագ արձագանքնել, քննարկել բողոքները:
Ա. Թաթոյանի խոսքով, խնդիր է դրված մշտապես օպերատիվ լինել դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանվածության առումով, խնդիր է դրված նաև ապահովել համագործակցությունը տեղեկան, միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների միջև:
Նա նշեց, որ խումբը կազմված է լինելու շուրջ 20 մարդուց, բաժանված է լինելու ենթախմբերի՝ այցերի համար պատասխանատուներ, իրավական խորհրդատավություն տվողներ, հրապարումներ ուսումնասիրողներ: Նաև մարզերում են գործելու ենթախմբեր: Խումբն աշխատելու է շուրջօրյա հերթապահությամբ:
«Մարդու իրավունքների պաշտպանն ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավասություն չունի, բայց եթե լինեն ահազանգեր մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, կլինեն այցեր տեղամասեր, նաև ոստիկանություն»,- ասաց նա:
Հարցին, թե արդո՞ք չեք վախենում ճնշումներից, Ա. Թաթոյանն ասաց. «Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ այս պահին, կարծում եմ՝ չի էլ կարող լինել, չունեմ ոչ մի կաշկանդվածություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին