Համանախագահների հայտարարությունը ոչ համարժեք է ստեղծված իրավիճակին. Սամվել Ֆարմանյան
«Նախընտրական աղմուկը, թոհուբոհը մեզ չպետք է հնարավորություն տա կամ թույլատրի չտեսնելու կարևորը: Դա, անշուշտ, վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերին»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի վերջին շրջանի քայլերը կապված ռուս բլոգեր Լապշինի հետ, ԵԽ պատգամավորերի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելը, Ալիևը՝ կնոջն առաջին փոխնախագահ նշանակելը, խոսում է մեկ հանգամանքի մասին, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն հակադրելով ոչ միայն միջազգային հանրությանը, քաղաքակրթության բոլոր հնարավոր չափանիշներին, դառնում է անկանխատեսելի, վտանգավոր:
«Ամենաթարմ ապացույցը դիվերսիոն ներթափանցման փորձն է, որին մեր զինված ուժերը ոսկերչական ճշգրտությամբ կարողացել են պատախանել»,- ասաց պատգամավորը:
Նա իր մտահոգությունը հայտնեց միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքների կապակցությամբ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության, երբ հայկական զինված ուժերը ներկայացել են բոլոր հնարավոր փաստարկները, որոնք հուշում են, թե կողմերից որն մեկն է խախտել հրադադարի ռեժիմը, որն է ձեռնարկել ռազմական էսկալյացիայի փորձ, այդուհանդերձ մնում է ոչ համարժեք ստեղծված իրավիճակին:
«Մենք պետք է կարողանանք միջազգային միջնորդներին տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դա ծխածածկույթ է օգտագործում իր հերթական ապակառուցողական ձեռնարկների համար»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարությունը տարօրինակ է
- Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ