Սենոր Հասրաթյան. Թալիշում հայկական կողմի կորուստների մասին լուրը ապատեղեկատվություն է
Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքում է լուրերը, թեէ հայկական կողմը Թալիշի հատվածում կորուստներ ունի:
Ֆեյսբուքյան իր էջում Արցախի ՊՆ ներկայացուցիչը գրել է.
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում և «կորուստներ կրելով հետ շպրտվել»:
Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում...»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով. ԱՀ ՊՆ
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարությունը տարօրինակ է
- Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան