
Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի մրցանակին
Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ամսագրի խմբագիրների կողմից հաղթողները որոշվել են մի շարք չափանիշներով, որոնցում ներկայացված են շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքը, նորարարությունը, գնագոյացումը և այլն:
Ստորև ներկայացված է ամսագրի մամլո հաղորդագրության հղումը։