Ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով. ԱՀ ՊՆ
«Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, իբր «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»,- նշված է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարությունը տարօրինակ է
- Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին
- Արցախի ՊԲ-ն ներկայացնում է հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
- Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. ԱԳՆ հայտարարությունը
- ՀՀ ՊՆ-ը տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
- Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին